Կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը
15:28 - 01 փետրվարի, 2024

Կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը

Կոռուպցիոն չարաշահումների աղմկահարույց գործով այսօր 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը. «Լուրեր»-ին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Հիշեցնենք, երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Նշենք, որ նույն գործով ձերբակալվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը: Վերջինս «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։ Անի Գևորգյանի ձերբակալման մասով ՔԿ-ից մինչ այժմ պաշտոնական հաղորդագրություն չկա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել