Ամբողջությամբ զրոներով համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի
 |armenpress.am|
13:24 - 01 փետրվարի, 2024

Ամբողջությամբ զրոներով համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի |armenpress.am|

armenpress.am: Ամբողջությամբ զրոներով ավտոմեքենաների համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի։

Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսօրվանից զրոներով համարանիշները հանվել են էլեկտրոնային աճուրդի։ Մեր խնդիրն այն է, որ պետական բյուջե հնարավորինս շատ և հնարավորինս մեծ թիվ մուտք արվի։ Գիտենք, որ նման համարանիշների սիրահարները Հայաստանում շատ են, այնպես որ բարի ժամանց ենք մաղթում բոլորին»,-ասաց վարչապետը։

Ավտոմեքենաների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդին կարելի է մասնակցել հետևյալ հղումով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել