2025-ի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային․ ԱՆ
09:13 - 31 հունվարի, 2024

2025-ի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային․ ԱՆ

Ըստ նախարարության՝ այս կերպ ցանկանում են պացիենտներին որակյալ դեղերով ապահովել, ինչպես նաև ինքնաբուժությունից ու գերդոզավորումից զերծ պահել։

ԱՆ-ն նաև նշում է, որ որոշումը տնտեսվարողի համար որևէ դժվարություն կամ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջացնելու միայն պետք է, որ դեղատունը միացած լինի «Արմեդ» համակարգին։

Առաջիկա ամիսներին նախատեսվում է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրել անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերը, մասնավորապես, հակավարակային, հորմոնային և միզոպրոստոլ դեղերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել