Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը հետաձգվեց. այն կկայանա փետրվարի 21-ին
 |aysor.am|
14:16 - 30 հունվարի, 2024

Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը հետաձգվեց. այն կկայանա փետրվարի 21-ին |aysor.am|

aysor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետազոտում էին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ Գարիկ Գալեյանի գործով առկա ապացույցները։

Դատական նիստը հետաձգվեց, և հաջորդ նիստին կհետազոտվեն տեսագրությունները և իրեղեն ապացույցները։

Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ Գալեյանը ձերբակալվել էր: Նա մեղադրվում էր խուլիգանության և թմրանյութեր պահելու մեջ:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։

Նախաձեռնված վարույթից հետո Գալեյանը կալանավորվեց, որոշ ժամանակ անց նրա նկատմամբ որպես գրավ կիրառվեց 2 միլիոն դրամը և տնային կալանքը։

 Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 21-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել