Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է. Անահիտ Մանասյան
10:30 - 28 հունվարի, 2024

Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է. Անահիտ Մանասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Զինված ուժերի հարգելի՜ ներկայացուցիչներ,
 
Շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ։
 
Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության կարևոր ձեռքբերումներից է, հայրենիքի անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկը:
 
Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է։
 
Այդ համատեքստում պարբերաբար այցեր եմ իրականացնում զորամասեր և զինվորական այլ հաստատություններ, հանդիպում եմ զինծառայողների հետ՝ նպատակ ունենալով նրանց իրավունքների պաշտպանությանը միտված առավել արդյունավետ կառուցակարգեր մշակել: Համակարգային խնդիրների հաշվառմամբ մշակվում են լուծման առաջարկներ և դրանք ներկայացվում են պետական իրավասու մարմիններին:
 
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքահեն գաղափարները զինված ուժերի տեսանկյունից ունեն բացառիկ կարևորություն։
 
Համոզված եմ՝ ինչպես ցանկացած համակարգ, այնպես էլ զինված ուժերը կարող են պատշաճ և արդյունավետ գործել` հիմնվելով բացառապես իրավունքի գերակայության սկզբունքի վրա։
 
Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ զինված ուժերի ներկայացուցիչներին մաղթում եմ բարի և խաղաղ ծառայություն»,- ասված է Անահիտ Մանասյանի ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել