Ընկերությունը հոսքագծերի ներդրման եւ ֆինանսական խնդիրներն է փորձում լուծել, որից հետո կանցնի հոսքագծային արտադրության․ Քերոբյանը՝ «Սեպուհ 1» ավտոմեքենաների արտադրության մասին |aravot.am|
14:55 - 25 հունվարի, 2024

Ընկերությունը հոսքագծերի ներդրման եւ ֆինանսական խնդիրներն է փորձում լուծել, որից հետո կանցնի հոսքագծային արտադրության․ Քերոբյանը՝ «Սեպուհ 1» ավտոմեքենաների արտադրության մասին |aravot.am|

aravot.am: Մինչ օրս 8 մեքենա է արտադրվել, ընկերության ներդրողները հոսքագծերի ներդրման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական, փորձում են լուծել, որից հետո կանցնեն հոսքագծային արտադրության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Սեպուհ 1» ավտոմեքենաների հայկական արտադրությանը։ 

Այս մեքենաների որակի եւ անվտանգության մասին հարցին Քերոբյանը չպատասխանեց, ասաց՝ չեմ քշել։

Հարցին՝ հնարավո՞ր է կառավարության անդամներն անցնեն «Սեպուհ-1» ավտոմեքենաների վարման, Քերոբյանը պատասխանեց՝ մենք աշխատում ենք փոխել մեքենաները էլեկտրականի։

Գյումրիի չոր նավահանգստի մասին էլ նախարարն ասաց՝ անցած շաբաթ տեղի է ունեցել հանրային ներդրումային կոմիտեի նիստ, հաստատվել է նավահանգստի խորը տեխնիկա-տնտեսական վերլուծությունը․ «Վարչապետը հանձնարարեց ձեւավորել ճանապարհային քարտեզ եւ սկսել իրագործումը։ Քննարկվեց եւ ձեռք բերվեց համաձայնություն, որ չոր նավահանգիստը, որը համընկնում է «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-արեւմտյան հանգույցի հետ, ներդրվի «Խաղաղության խաչմերուկի» ընդհանուր ծրագրի մեջ եւ ներկայանա որպես «Խաղաղության խաչմերուկի» բաղադրիչներից մեկը։ Շրջանառության մեջ է դրվել ճանապարհային քարտեզը, սրան զուգահեռ՝ տարբեր աշխատանքներ ենք տանում՝ ներգրավել խորհրդատվական ընկերություն, կազմել մրցութային փաթեթ, եւ արդեն աշխատել կոնկրետ ներդրումային ընկերություններ ներգրավելու ուղղությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել