Լիցենզավորման և թույլտվությունների վարչության նախկին պետն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
 |hetq.am|
12:39 - 22 հունվարի, 2024

Լիցենզավորման և թույլտվությունների վարչության նախկին պետն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Արմեն Նալբանդյանն ու կինը՝ Անի Ալեքսանյանը, հունվարի 25-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ամուսիններին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Արմեն Նալբանդյանի նկատմամբ հարուցվել է նաև քրեական հետապնդում: 2021թ. հունվարի 26-ին խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման էր ենթարկվել Արմեն Նալբանդյանը և ձերբակալվել: 

Գործի նախաքննությունն ավարտվել է: Լիցենզավորման և թույլտվությունների վարչության նախկին պետը Հակակոռուպցիոն քրեական դատարանում ունի ամբաստանյալի կարգավիճակ: Ըստ մեղադրանքի՝ Նալբանդյանն, ի վնաս պետական շահերի, առանց «ԿԱՐԱԲՐԱ» ՍՊԸ-ի կողմից 2020թ. օգոստոսի 19-ին ներմուծված թանկարժեք քարերի փաթեթները բացելու և ստուգելու, հիմք ընդունելով միայն իր մտերիմ տնտեսվարողի կողմից ներկայացված տվյալները, փաստաթղթերի հիման վրա կազմվել և տրամադրվել է կեղծ տեղեկություններ պարունակող պետական վերահսկողության ակտ:

Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ ներմուծված ընդհանուր 4020.79 կարատ զանգվածով մոտ 671 մլն 543 հազ. դրամ շուկայական արժեքով ադամանդների նույնականացում և ներկայացված փաստաթղթերի հետ դրանց համապատասխանության ստուգում չի իրականացվել, սակայն 2020 թ․-ի օգոստոսի 20-ին կազմվել և «ԿԱՐԱԲՐԱ» ՍՊԸ-ն է տրամադրվել 148 հազ․ 535 ԱՄՆ դոլար արժեքով, 1776.84 կարատ զանգվածով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչին համապատասխանող ապրանքի վերաբերյալ պետական վերահսկողության ակտը:

Դրանում, ներառվել է ակնհայտ կեղծ տեղեկություններ վերահսկողություն իրականացնելու փաստի և վերահսկողություն իրականացնելիս օգտագործված սարքերի ու գործիքների վերաբերյալ: «Ներքին սպառման համար բաց թողում» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել է 72 մլն 14 հազ․ դրամ մաքսային արժեքով ադամանդ, որի համար հաշվարկվել և վճարվել է 2 մլն 160 հազ․ դրամի մաքսատուրք, մինչդեռ իրականում ադամանդների մաքսային արժեքը կազմել է 675 մլն 677 հազ․ դրամ, որի համար պետք է վճարվեր 20 մլն 270 հազ․ դրամի մաքսատուրք: Պակաս է վճարվել մոտ 18 մլն 110 հազ. դրամի մաքսատուրք:

Արմեն Նալբանդյանը պաշտոնից ազատվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Նալբանդյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցած գույքի, դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել