Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից Դոնեցկի վրա հարվածները կդառնան ՄԱԿ ԱԽ-ի քննարկման առարկա. Զախարովա
 |tert.am|
17:48 - 21 հունվարի, 2024

Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից Դոնեցկի վրա հարվածները կդառնան ՄԱԿ ԱԽ-ի քննարկման առարկա. Զախարովա |tert.am|

tert.am: Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները Դոնեցկին և դրան արևմտյան երկրների մասնակցությունը քննարկման առարկա են դառնալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) միջոցառումներին, որոնց կմասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Այս մասին հայտարարել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հարվածներ Դոնեցկում խաղաղ քաղաքացիական օբյեկտներին, անմարդկային, նպատակաուղղված խաղաղ բնակչության սպանությունը, և արևմտյան երկրների մասնակցությունը, ովքեր աշխատում են հօգուտ Կիևի ռեժիմի ընդդեմ խաղաղ բնակիչների դառնալու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա, որին կմասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը»,- ասել է Զախարովան։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել