Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ կրել. Սերգեյ Կոպիրկին |1lurer.am|
10:05 - 19 հունվարի, 2024

Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ կրել. Սերգեյ Կոպիրկին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական շահերը համընկնում են, երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ կրել։ Այս մասին ՌԻԱ-Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանի խոսքով` այսօր երկրները փոխգործակցության բավական լայն գործնական օրակարգ ունեն, որը վերաբերում է պետությունների և մարդկանց կենսագործունեության առանցքային ոլորտներին:

«Վստահ եմ, որ դա ամուր հիմք է, որը մեր փոխհարաբերություններն էլ ավելի է ամրացնում: Ես նաև համոզված եմ, որ հիմնական ուղղություններով մեր ռազմավարական շահերը նույնպես օբյեկտիվորեն համընկնում են, դա ցույց է տվել թե հին, թե ժամանակակից պատմությունը: Այդ պատճառով կարծում եմ` ճիշտ է այն, որ ռուսական կողմից հստակորեն նշվում է` մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, որոշակի չհասկացվածությանը, արտաքին խաղացողների փորձերին` մեր հարաբերությունների մեջ ճեղքվածք ստեղծելու, պահպանում և պետք է պահպանեն իրենց դաշնակցային, ռազմավարական բնույթը»,- նշել է դեսպանը:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին:

«Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունն է նախագահում Եվրասիական տնտեսական խորհուրդը, դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ, մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում»,- նշել է դիվանագետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել