Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք չկա․ դեսպան Կոպիրկին
09:58 - 19 հունվարի, 2024

Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք չկա․ դեսպան Կոպիրկին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռիա Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց չկա։

«Ինձ նման ահազանգեր հայտնի չեն։ Ես առաջնորդվում եմ հայկական կողմի պաշտոնական հայտարարություններով, մասնավորապես, որ բազայի դուրսբերման մասին խոսք չկա։ Ռուսական կողմից էլ նման ահազանգեր չեն եղել»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե Գյումրիում ռուսական բազայի փակման և ռուս սահմանապահների դուրսբերման մասին ահազանգեր եղե՞լ են Երեւանից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել