Արարատյան դաշտում դիտվել է կլիմայական նորմայից 10-12 աստիճանով բարձր ջերմաստիճան
21:19 - 18 հունվարի, 2024

Արարատյան դաշտում դիտվել է կլիմայական նորմայից 10-12 աստիճանով բարձր ջերմաստիճան

Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 18-ի ցերեկն Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 14-15․5 աստիճանի, որը մոտ 10-12 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից և մոտ է տվյալ օրվա պատմական առավելագույն ջերմաստիճանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել