tert.am: Կարծում եմ, որ Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում։
Այս մասին այսօր Կառավարության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավամեսյանը:
«Հիվանդանոցը բացվել է, դրանից հետո կա ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցը իր ողջ աշխատակազմով, գույքով ու սարքավորումներով տեղափոխվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին, թե ինչու են հիվանդանոցի բացումը շուտ արել՝ նախարարան ասաց, որ չեն շտապել։
«Պետք է հասկանալ, որ երբ բացում են ԲԿ-ի շենքը, դրանից հետո սկսվում է մեկ այլ գործընթաց՝ տեղափոխման գործընթաց, այդ պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի փոփխություններ ու որակի նկատմամբ ևս մեկ անգամ ճշտողական աշխատանքներ»,- նշեց Ավանեսյանը։
Հարցին՝ Մարտունու ԲԿ-ի պատճառո՞վ է իր տեղակալ Արմեն Նազարյանն ազատվել աշխատանքից՝ Ավանեսյանն ասաց, թե հիմա նա արձակուրդում է, բայց ինքը որոշել է, որ Նազարյանը պետք է տեղափոխվի այլ պաշտոնի։
Նշենք, որ երեկ Մամուլը գրել էր, որ 6,5 մլն ԱՄՆ դոլար ծախսել են Մարտունիի ԲՊ-ի կատուցման համար, բայց հիվանդանոցը չի գործում:
comment.count (0)