Եկեղեցին մենակ չէ․ մի խումբ երիտասարդներ Մայր աթոռի մոտ պաշտպանության ակցիա են անում
 |armeniasputnik.am|
15:59 - 17 հունվարի, 2024

Եկեղեցին մենակ չէ․ մի խումբ երիտասարդներ Մայր աթոռի մոտ պաշտպանության ակցիա են անում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եկեղեցին միայնակ չէ և ուժեղ է իր հավատացյալներով։ Սա ցույց տալու համար մի խումբ երիտասարդներ այսօր ակցիա են կազմակերպել Էջմիածնի Մայր աթոռի մոտ՝ ի աջակցություն եկեղեցու։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին գրեթե ամեն օր հարձակումների է ենթարկվում, և հավատավորների պաշտպանության կարիքն ունի։ Հատկապես վերջին դեպքերից հետո, երբ առաջին անգամ նորանկախ հանրապետության պատմության մեջ ամանորի նախաշեմին կաթողիկոսի ելույթը չհեռարձակվեց Հանրային հեռուստաընկերությամբ, երիտասարդները որոշեցին միավորվել և ցույց տալ, որ պատրաստ են պայքարի։ Շեշտում են՝ այն, ինչ այսօր արվում է եկեղեցու դեմ, դատապարտելի է։

«Ինքնաբուխ կերպով չկարողացանք այլևս լռել, եկել ենք այստեղ մեր աջակցությունը, որդիական խոնարհումը ձեզ առաջարկելու, պատրաստ ենք եկեղեցու կողքին կանգնել և ցանկացած տեսակի պայքարում առաջամարտիկ լինել»,- նշեց ակցիայի մասնակիցը։

Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկան Մայր աթոռի ներկայացուցիչները։ Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշեց՝ պատմության ընթացքում եկեղեցին փորձություններ շատ է հաղթահարել, հիմա էլ պետք է հաղթահարի։

«Լինել եկեղեցու կողքին՝ նշանակում է լինել ինքդ քո կողքին, պաշտպանել քո ինքնությունը, ապրելու իրավունքը, արժանապատվությունը և ավելացնել քար քո ապագայի կառուցվող շենքին», - ասաց դիվանապետը։

Եկեղեցականները գոհունակություն հայտնեցին, որ երիտասարդները համախմբվել են և եկել իրենց աջակցությունը հայտնելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել