Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Բելգորոդի մարզում խոցել է ուկրաինական ԱԹՍ- ներ և հրթիռներ
 |armenpress.am|
13:16 - 17 հունվարի, 2024

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Բելգորոդի մարզում խոցել է ուկրաինական ԱԹՍ- ներ և հրթիռներ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի մարզի երկնքում Ուկրաինայի կողմից արձակված անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ ոչնչացնելու մասին։

Հաղորդագրություններից մեկում ՌԴ ՊՆ-ն նշում է Բելգորոդի մարզում 7 հրթիռ և ինքնաթիռային տիպի 4 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Ըստ գերատեսչության՝ Կիևը հարվածներն իրականացրել է հունվարի 17-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 02։40-ի սահմաններում։

Այնուհետև գերատեսչությունը ևս մեկ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հունվարի 17-ի առավոտյան ուկրաինական կողմը Ռուսաստանի Դաշնության օբյեկտների ուղղությամբ հերթական հարձակման փորձն է իրականացրել։

«ՀՕՊ հերթապահ համակարգերի կողմից Բելգորոդի շրջանի երկնքում խոցվել են 4 հրթիռ և ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք», - գրված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել