Մհեր Գրիգորյանն ու Ալի Ալ-Նուայիմին կարևորել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների զարգացման միտումները
20:45 - 16 հունվարի, 2024

Մհեր Գրիգորյանն ու Ալի Ալ-Նուայիմին կարևորել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների զարգացման միտումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալսալամին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման միտումները և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել