Պավարոտտին և  Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց կան և կմնան որպես արժեք․ Սիմոնյանը՝ պատվավոր կոչումների շնորհումը չեղարկելու մասին |tert.am|
11:44 - 15 հունվարի, 2024

Պավարոտտին և Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց կան և կմնան որպես արժեք․ Սիմոնյանը՝ պատվավոր կոչումների շնորհումը չեղարկելու մասին |tert.am|

tert.am: Լուչիանո Պավարոտտին և Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց իրենք կան և կմնան որպես մարդկության համար արժեք։

Այս մասին իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով քննարկվող նախագծի մասին, որով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումների շնորհումը։

Ալեն Սիմոնյանը բացատրեց, թե Հայաստանում տարիներ շարունակ ինչպես են վաստակավոր արտիստի կոչումներ ստացել։

«Գնացել են մեկի երեխայի հարսանիքին երգել են, նստած շեֆն ասել է՝ սրան մի հատ կազմակերպեք ժողովրդական կամ վաստակավոր արտիստ տվեք։ Մականունավոր մարդիկ կան, որոնց երաժշտության ոլորտում վաստակավորի կոչում են տվել։ Հիմա այստեղ էլ կա, չեմ ուզում անունը տալ․ իր անունը գրել չգիտի, գիտությունների թեկնածուի կոչում էին ստանում։

Այ հիմա այդ սխալն ուղղում ենք։ Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չի որոշվում։ Այդ էլիտաները չկան, հիմա կա մել էլիտա և դա ժողովուրդն է։ Այդ էլիտաներին հավաքեցիք բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց՝ զրո վարկանիշ ունեն ժողովրդի մոտ։ «Եքա» ինստիտուտները ժողովրդի մոտ զրո վարկանիշ ունեն»,- հայտարարեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանի կարծիքով պետությունն այն չէ, որ գալիս են և հարսանիքներին «կլկլացնում» են և կոչումներ են ստանում։ Նրա խոսքով այդ ամենը Սովետական Միությունից մնացած վատ ժառանգություն է։

«Որ այդ մեծանուն մարդկանց անունները տալիս եք, մի հատ տեսեք՝ ում են ժողովրդական կամ վաստակավորի կոչում տվել։ Էլիտան կամ գիտությունների թեկնածուն այն չէ, որ պետությանը ծառայություն էին մատուցում, իսկ այստեղ չեն կարողանում երկու բառով ելույթ ունենալ»,- նշեց նա։

«Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չեն որոշվում: Այդ էլիտաները չկան, կա մի էլիտա, որը ժողովուրդն է»,-ասաց Սիմոնյանը:

Դիմելով ընդդիմադիրներին՝ ԱԺ նախագահն ասաց. «Այդ էլիտաներին հավաքեցիք, բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց ժողովրդի մոտ 0 վարկանիշ ունեն»:

Ըստ Սիմոնյանի՝ ոչ մի զարգացած երկրում կոչումների շնորհման նման համակարգ չկա, դա խորհրդային ժառանգություն է: Նա ընդդիմությանը հորդորեց նայել ցուցակը, թե մեծանուն մարդկանցից բացի՝ նաև ում են վաստակավոր կամ ժողովրդական գործչի կոչում տվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել