Շտապօգնության բժշկի մոտ ախտորոշվել են ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ
16:10 - 13 հունվարի, 2024

Շտապօգնության բժշկի մոտ ախտորոշվել են ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ

Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա նշել է, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41 ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։ 

«Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը' նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։ 

Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ' նշելով որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։ 

Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։ 

Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել են ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոստանյանը։

Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր հայտնել բռնության ենթարկված բժշկի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել