Արմեն Աբազյանը նորից նշանակվեց ԱԱԾ տնօրեն՝ այս անգամ վարչապետի որոշմամբ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արմեն Աբազյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
Նշենք նաև, որ ԱԺ-ն 2023 թվականի դեկտեմբերին ընդունեց նախագիծ, ըստ որի՝ ԱԱԾ տնօրենին պաշտոնում նշանակելու եւ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը, ծառայության տնօրենի տեղակալներին պաշտոնում նշանակելու եւ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը՝ ծառայության տնօրենի առաջարկությամբ: Նախատեսվող փոփոխություններով ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանում են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։
comment.count (0)