Միջազգային իրավունքի անտեսում է. Զախարովան՝ Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին |armeniasputnik.am|
12:31 - 12 հունվարի, 2024

Միջազգային իրավունքի անտեսում է. Զախարովան՝ Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եմենի ուղղությամբ ԱՄՆ - ի հարվածները միջազգային իրավունքի լիակատար անտեսում են և նպաստում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս գիշեր ԱՄՆ-ն իր գործընկերների հետ միասին ավիահարվածներ է հասցրել Եմենի տարբեր հատվածներում, այդ թվում ՝ մայրաքաղաք Սանայում գտնվող օբյեկտներին: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Եմենում ԱՄՆ-ի և գործընկերների հարվածների թիրախը եղել են անօդաչու թռչող սարքերը, հրթիռները, ինչպես նաև հուսիների հետախուզության տեխնիկական հնարավորությունները:

«Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածները անգլոսաքսերի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի այլասերման և միջազգային իրավունքի լիակատար անտեսման հերթական օրինակն են՝ հանուն տարածաշրջանում իրադրության սրման, սեփական կործանարար նպատակների համար»,-նշել է ռուս դիվանագետը իր Telegram-ալիքում:

Ավելի վաղ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Եմենում Կարմիր ծովի ափերի մեծ մասը, նախազգուշացրել էր Իսրայելի հետ կապ ունեցող կամ նրա նավահանգիստներ ուղևորվող նավերի վրա հարձակվելու մտադրության մասին և մյուս երկրներին կոչ էր արել այդ նավերից հետ կանչել իրենց անձնակազմերը և ծովում չմոտենալ դրանց: ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ի պատասխան հուսիների հաճախակի դարձած հարձակումների, տասը այլ երկրների հետ միասին Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության գործողություն կսկսեն։ Դրան ի պատասխան «Անսար Ալլան» զգուշացրել էր, որ իրենց իրավունք են վերապահում հարձակվել ԱՄՆ-ի հետ համատեղ կոալիցիայի անդամ երկրների նավերի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել