Մահացության դեպքերը 2023 թվականին նվազել են. Ավանեսյանը տվյալներ հայտնեց |armeniasputnik.am|
11:43 - 12 հունվարի, 2024

Մահացության դեպքերը 2023 թվականին նվազել են. Ավանեսյանը տվյալներ հայտնեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին արձանագրվել է մահացության ցուցանիշի նվազում։ Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«2023 թվականին գրանցել ենք հիմնական հիվանդությունների հետևանքով մահացության դեպքերի նվազում։ Սա կարևոր ձեռքբերում է, որպեսզի մենք տարեցտարի նվազեցնենք մահացության ցուցանիշը և տարեցտարի ունենանք առաջին անգամ հայտնաբերված հիվանդությունների աճ։ Սա կնշանակի, որ մենք հնարավորինս փոքր թվով հիվանդություններ ենք բաց թողնում մեր շրջանակից և դրանք չեն բարդանում ու մահվան դեպքեր չեն արձանագրվում»,– նշեց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով` միտումը գրանցվել է թե՛ չարորակ նորագոյացությունների, թե՛ սրտանոթային, թե՛ շաքարային դիաբետի մասով։ Սրանք այն հիվանդություններն են, որոնք Հայաստանում մահացության հիմնական պատճառներն են։

Ըստ Ավանեսյանի` 2023 թվականը ՀՀ առողջապահության նախարարության համար մի կողմից բարեփոխումները իրականացնելու տարի էր, մյուս կողմից էլ մարտահրավեր էին առաջացել, որոնք պետք է լուծվեին (նկատի ունի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքները հոգալուն առնչվող հարցերը. խմբ.)։

Ավանեսյանը նաև հայտնեց, որ 2023 թվականին հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարամատչելի հետազոտությունների 861 845 դեպք սպասարկվել է։ Սա 74 981-ով շատ է 2022 թվականի համեմատ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել