Երևանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19:44 - 11 հունվարի, 2024

Երևանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հունվարի 3-9-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևան քաղաքի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
 
«Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ Նոր Նորքում՝ հունվարի 3-ին և 4-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել