Բաքուն եւ Անկարան ստորագրել են արձանագրություն ռազմական համագործակցության մասին |news.am|
14:16 - 07 նոյեմբերի, 2019

Բաքուն եւ Անկարան ստորագրել են արձանագրություն ռազմական համագործակցության մասին |news.am|

news.am:    Բաքվում աշխատանքն է ավարտել բարձր մակարդակի Ադրբեջանա-թուրքական ռազմական երկխոսության 12-րդ նիստը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցության ընթացիկ վիճակն ու հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ որոշվել են գործունեության հիմնական ուղղություններն առաջիկա խնդիրների լուծման համար, համաձայնեցվել է 2020 թվականի գործողությունների պլանը։


Նիստի արդյունքների հիման վրա ստորագրվել է արձանագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Գլխավոր շտաբի միջեւ։ Հերթական նիստն այս ձեւաչափով նախատեսվում է եկող տարի Թուրքիայում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել