Թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, նրանցից 62%-ը 0-18 տարեկան երեխաներն են. Ռոմելլա Աբովյան
 |tert.am|
13:27 - 05 հունվարի, 2024

Թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, նրանցից 62%-ը 0-18 տարեկան երեխաներն են. Ռոմելլա Աբովյան |tert.am|

tert.am: Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ կա: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Ըստ նրա՝ սուր շնչառական հիվանդությունները Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1,1 անգամ;

Համաճարակաբանության վարչության պետի տեղեկացմամբ՝ հիվանդացության դեպքերի 76 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներն են:

«Նվազել է հոսպիտալացվածների թվաքանակը. Նախորդ շաբաթվա համեմատ ունենք 16 տոկոսով ցածր հոսպիտալացվեր ցուցանիշ: Վերակենդանացման բաժանմունք դիմելության ցուցանիշը ևս 8 տոկոսով նվազել է»,- նշեց նա:

Ռոմելլա Աբովյանը հայտնեց, որ թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, նրանցից 62%-ը 0-ից 18 տարեկան երեխաներն են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել