Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 73-ի
 |tert.am|
15:24 - 03 հունվարի, 2024

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 73-ի |tert.am|

tert.am: Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում նախօրեին տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 73-ի: 

Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ տեղական իշխանություններին հղումով։

Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Վաձիմա քաղաքներում՝ 39 մարդ, Սուզու քաղաքում նրանց թիվը հասել է 23-ի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 65 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Բացի այդ, մոտ 750 մարդ կարող է հոսանքազրկվել երկրաշարժերի հետեւանքների պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել