Վերին Լարսը բեռնատարների համար կրկին փակ է |armeniasputnik.am|
10:41 - 03 հունվարի, 2024

Վերին Լարսը բեռնատարների համար կրկին փակ է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– հայտնել է նա։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել