Հունվարի 4-ից սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
20:14 - 02 հունվարի, 2024

Հունվարի 4-ից սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում հունվարի 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հունվարի  4-ի ցերեկը և 6-ի գիշերը առանձին շրջաններում, 5-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։ Հունվարի 5-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի, 3-ին 4-ի գիշերը,  6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը  սպասվում են տեղումներ և մառախուղ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել