Տոկիոյի օդանավակայանում մարդատար օդանավ է հրդեհվել |azatutyun.am|
15:02 - 02 հունվարի, 2024

Տոկիոյի օդանավակայանում մարդատար օդանավ է հրդեհվել |azatutyun.am|

azatutyun.am: Japan Airlines ավիաընկերության օդանավը, այսօր վայրէջք կատարելով Տոկիոյի օդանավակայանում, հրդեհի է մատնվել։ Ավիաընկերությունը հայտնում է, որ 379 հոգի՝ բոլոր ուղևորները և անձնակազմը, տարհանվել են։

NHK հեռուստաընկերության կադրերում երևում է, թե ինչպես է օդանավը սահում ասֆալտից, իսկ հրշեջները փորձում են հանգցնել կրակը։

Օդանավի հրդեհվելու պատճառներն ուսումնասիրվում են։ Ըստ վարկածներից մեկի՝ մարդատար օդանավը կպել է առափնյա ծառայության օդանավին, որի պատճառով հրդեհ է բռնկվել։ Առափնյա ծառայությունը այս վարկածն ուսումնասիրում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել