ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամանորյա շնորհավորանքը.
«Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է:
Այն նաև լավ առիթ է հետհայացք գցելու, արվածը վերլուծելու, հետևություններ անելու և նորը նախանշելու համար:
Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր:
Սիրելի' հայրենակից, ընդունիր իմ սրտագին շնորհավորանքը ամանորյա տոների առթիվ: Ուզում եմ, որ մեր երկրում` բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը:
Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համայնքի մեր բոլոր ներկայացուցիչներին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր ոչինչ չխնայեցին մեր հայրենակիցներին ոտքի կանգնեցնելու համար:
Եկեք հույսով ու բարի ակնկալիքով դիմավորենք 2024-ը»։
comment.count (0)