Տրանսպորտային ցանցը և մետրոպոլիտենը պետք է ինքնածախսածածկ դառնան. Ավինյանը՝ տոմսային նոր համակարգի մասին |1lurer.am|
15:38 - 29 դեկտեմբերի, 2023

Տրանսպորտային ցանցը և մետրոպոլիտենը պետք է ինքնածախսածածկ դառնան. Ավինյանը՝ տոմսային նոր համակարգի մասին |1lurer.am|

1lurer.am: Տրանսպորտային ցանցը և մետրոպոլիտենը պետք է ինքնածախսածածկ դառնան: Այդ մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտային ոլորտի բարեփոխումներին, որոնք նախատեսվում են իրականացնել 2024 թվականին:

«Տրանսպորտից միանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու: Լինելու է, այսպես ասած, «մի քանի տեղ փոխող» տոմս, լինելու է մեկ օրվա տոմս, լինելու է մեկ շաբաթվա տոմս, մեկ ամսվա տոմս, տարեկան տոմս, նաև 1-2 այլ տոմսի տեսակներ: Այսինքն՝ տոմսի տեսակն է փոխվում, այլևս մեկանգամյա հնարավորություն չի լինելու: Նույնիսկ այդ մեկանգամյան մի քանի անգամյա է լինելու, այսինքն՝ հաճախակի օգտվողը տրանսպորտից մեկանգամյա տոմս երբևէ չի գնելու, բազմանգամյա  օգտագործման տոմսեր է գնելու»,- ասաց Ավինյանը և հավելեց, որ որոշակի արտոնություններ են պատրաստվում սահմանել տարբեր խավերի երևանցիների համար:

Ըստ քաղաքապետի՝ մի քանի քաղաքների փորձ է ուսումնասիրվել բարեփոխումներն իրականացնելու համար, և փաթեթները դեռ քննարկման փուլում են:

«Երկարաժամկետ տոմսային պրոդուկտների դեպքում մարդը տարբերություն չի տեսնելու օգտագործման առումով, այսինքն՝ մարդիկ, որոնք հաճախակի են օգտվում [տրանսպորտից], էական չի լինելու տարբերությունն իրենց համար»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել