Իսրայելի դեսպանը չի վերադառնա Անկարա, քանի դեռ Էրդողանը նախագահ է․ Իսրայելի ԱԳ նախարար

 |factor.am|
13:50 - 29 դեկտեմբերի, 2023

Իսրայելի դեսպանը չի վերադառնա Անկարա, քանի դեռ Էրդողանը նախագահ է․ Իսրայելի ԱԳ նախարար |factor.am|

factor.am: Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել է, որ իր երկիրը չի վերականգնի Անկարայում դեսպանի պաշտոնը, քանի դեռ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում «Քանի դեռ Էրդողանը Թուրքիայի նախագահն է, Իսրայելի դեսպանի վերադարձի համար տեղ չկա» գրառմամբ։

Հավելենք, որ Էրդողանն ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել էր Ադոլֆ Հիտլերի հետ՝ նշելով, որ ոչ մի տարբերություն չկա Նեթանյահուի և Հիտլերի գործողությունների միջև։ Նեթանյահուն պատասխանել էր՝ ասելով, որ Էրդողանը քրդերի դեմ ցեղասպանություն է իրականացնում։

Նշենք, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ֆոնին, Թել Ավիվը անվտանգության նկատառումներից ելնելով, հոկտեմբերին Թուրքիայից ժամանակավորապես հետ էր կանչել իր բոլոր դիվանագիտներին՝ երկրում հակաիսրայելական լայնածավալ ցույցերի և տրամադրությունների ֆոնին, որոնք կապված են Գազայի վրա հարձակումների հետ։ Դեսպան Իրիտ Լիլիանը նույնպես լքել էր Թուրքիան։ ՀԱՄԱՍ-Իսրայել հակամարտությունը սկսվեց այն ժամանակ, երբ Թուրքիան նոր էր կարգավորում իր հարաբերությունները Իսրայելի հետ երկար տարիների լարվածությունից հետո:

Իսրայելը և Թուրքիան 2022 թվականի օգոստոսին էին հայտարարել հարաբերությունների ամբողջական վերականգնման և երկու երկրներ դեսպանների վերադարձի մասին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել