Մեր  արեւային կայանների հզորությունը մեր ատոմակայանի հզորությունից արդեն շատ է. Գնել Սանոսյան |news.am|
13:40 - 29 դեկտեմբերի, 2023

Մեր արեւային կայանների հզորությունը մեր ատոմակայանի հզորությունից արդեն շատ է. Գնել Սանոսյան |news.am|

news.am: Մեզ ոգեւորում եւ ուրախացնում է, բայց նաեւ աշխատանքի նոր դաշտ է բացում արեւային էներգետիկայի ոլորտը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Բոլոր ցուցանիշները, որ դրել ենք, հաճախ ոչ միայն դրանց հասնում ենք, այլեւ գերազանցում ենք: Մենք բավական խրախուսող քաղաքականություն ենք վարում արեւային էլեկտրաէներգիայի սարքավորումների տեղադրման եւ դա իր արդյունքը տալիս է:

Մեր  արեւային կայանների հզորությունը մեր ատոմակայանի հզորությունից արդեն շատ է կարծես 470 մեգավատտ, երբ ատոմակյանը 405  է: Մեր ռազմավարությամբ նպատկ ունենք արեւային կայանների հզորությունը հասցնել 1500 մեգավատտի»,-ասաց Գնել Սանոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել