Վերին Լարսում 2 կողմից արդեն 1200 բեռնատար է կուտակվել. կցորդ |armeniasputnik.am|
12:20 - 27 դեկտեմբերի, 2023

Վերին Լարսում 2 կողմից արդեն 1200 բեռնատար է կուտակվել. կցորդ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Դեպի Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին ՀՀ-ՌԴ ուղղությամբ 200 բեռնատար է կուտակվել Վրաստանի տարածքում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Նրա տեղեկացմամբ` ևս 1000 բեռնատար էլ ռուսական կողմում է հավաքված դեպի ՀՀ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Վրաստանը դեկտեմբերի 24–ին արգելել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման տանող ավտոմոբիլային ճանապարհով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել