«Նույնիսկ փոխթաղապետերն ունեն վարորդներ․ ավտոների եւ վարորդների թիվն ուռճացված է»․ Հայկ Գրիգորյան |aravot.am|
12:59 - 26 դեկտեմբերի, 2023

«Նույնիսկ փոխթաղապետերն ունեն վարորդներ․ ավտոների եւ վարորդների թիվն ուռճացված է»․ Հայկ Գրիգորյան |aravot.am|

aravot.am: «Ձեր խոսքում անընդհատ կրճատումների մասին էիք խոսում, բայց իրականում հաստիքացուցակը 787-ից դառնում է  812»,-Երեւանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը, երբ քննարկվում էր Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքի եւ հաստիքացուցակի, ինչպես նաև քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագիծը։

«99 ծառայողական մեքենա կա ու 54 վարորդ։ Նույնիսկ փոխթաղապետերն ունեն ծառայողական մեքենա։ Հանձնաժողովում մեզ ասել էին, որ  նույն փոխթաղապետերն ունեն վարորդներ, որոնք սպասարկում են թաղապետարանների աշխատակիցներին առօրյա գործերի համար։ Մենք ծառայողական մեքենանների եւ վարորդների ուռճացված թիվ ունենք։  Կան վարչություններ, որտեղ կա վարչության պետ ու բաժնի պետեր, տեղակալներ։ Անհասկանալի է կառուցվածքային փոփոխություն եք անում,  բաժինները մի վարչության մեջ ներառում, իմաստը ո՞րն է պահել բաժնի պետեր։ Երբ կառուցվածքային բարեփոխում է իրականացվում, աշխատակիցների թվաքանակը պիտի պակասի, ոչ թե հակառակը»,-ասաց Հայկ Գրիգորյանը։

Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն ԺՊ Միլենա Այդինյանն, արձագանքելով Գրիգորյանին, ասաց՝ այս կառուցվածքային փոփոխությունը պիլոտային ծրագիր է, եւ հաշվի առնելով, որ իրականացվում է գործառույթների վերաբաշխում, հաջողելու դեպքում հաջորդ փոփոխության ժամանակ կդիտարկենք ձեր նկատառումները։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ պարզաբանեց, օրինակ բերեց՝ հինգ ճարտարապետ ունենք, խորհրդատուների կարգավիճակով, ամեն չորեքշաբթի նրանք վարչության ղեկավարների հետ նիստերի են մասնակցում, նրանց մասնագիտական կարծիքը դարձնում ենք մեր օրակարգը․«Մենք ունենք գեղագիտական խորհուրդ։ Այսինքն, մասնագիտական այս խմբերն են ստեղծվում, հաստիքացուցակի ավելացումն այդ հիմնավորումն ունի»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել