2024-ի մարտահրավերներից են ներդրումային ծրագրերի չկատարումը, կապիտալ ծախսերի թերակատարումը. Քերոբյան
 |news.am|
12:13 - 25 դեկտեմբերի, 2023

2024-ի մարտահրավերներից են ներդրումային ծրագրերի չկատարումը, կապիտալ ծախսերի թերակատարումը. Քերոբյան |news.am|

news.am: 2024 թ․ մարտահրավերներից են աշխարհաքաղաքական իրողությունից բխող տնտեսական և անվտանգային ռիսկերը, ներդրումային ծրագրերի չկատարումը, որոշումների դանդաղ կայացումը, լոգիստիկ  ենթակառուցվածքները, բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերի թերակատարումը, հանքագործական ոլորտի ռիսկերը, ՏՏ բնագավառի մասնագետների արտահոսքը (ՌԴ ռելոկանտներ), Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների արտագաղթի ռեսկը, միկրոկառավարումը։  Այս մասին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ դեկտեմբերի 23-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստի ժամանակ նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերից նախարարն առանձնացրեց չոր նավահանգիստը, արհեստական բանականության ներդրումը տնտեսության մեջ, կանաչ ջրածին և էներգետիկ փոխակերպումը և տնտեսությունում արժեշղթաների խորացումը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը գործարարներին կոչ արեց հանգամանալի ուսումնասիրել և ակտիվ մասնակցություն ունենալ տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին։ 

Վահան Քերոբյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին  բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման մասին կառավարության ծրագրին, չափագիտությանը, որոշումների ընդունմանը հանրության մասնացության մեխանիզմներին, Արցախից բռնի տեղահանված գործարարների ներուժի օգտագործմանը, բեռնափոխադրուներին, այլ խնդիրների։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել