171 ավտոբուսների գնման մրցույթը չի կայացել, հաղթող մասնակիցն անբարեխիղճ է եղել. Ավինյանը դա բոյկոտ անվանեց
 |news.am|
11:38 - 18 դեկտեմբերի, 2023

171 ավտոբուսների գնման մրցույթը չի կայացել, հաղթող մասնակիցն անբարեխիղճ է եղել. Ավինյանը դա բոյկոտ անվանեց |news.am|

news.am: 171 ավտոբուսի ձեռքբերման նպատակով մրցույթը չի կայացել  անբարեխիղճ մասնակիցների պատճառով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:

«Որովհետեւ մրցույթում հաղթողը՝ նվազագույն գին տվողը մրցույթի պահանջով նախատեսված բանկային երաշխիքը  չէր տրամադրել: Ներկայումս նոր մրցույթ ենք հայտարարում: Ենթադրում եմ՝ այս շաբաթ հայտարարված կլինի, հունվարին բացումը  կլինի»,- ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Ենթադրում եմ՝ արդեն այլ ընթացակարգով, որտեղ նմանատիպ բոյկոտի մեթոդներ չեն լինի»:

Նա հետաքրքրվեց, թե մրցույթին քանի՞ մասնակից է եղել, ինչին վարչության պետի պաշտոնակատարը պատասխանեց, որ 4 մասնակից է եղել, որից մեկը անբարեխիղճ մասնակիցն է եղել, մյուս երեքը չինական ընկերություններ են եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել