Հիվանդանոցներ տեղափոխված բոլոր աշակերտները դուրս են գրվել, վերջացավ այս ամենը․ Մուսալեռի դպրոցի տնօրեն
 |tert.am|
13:15 - 16 դեկտեմբերի, 2023

Հիվանդանոցներ տեղափոխված բոլոր աշակերտները դուրս են գրվել, վերջացավ այս ամենը․ Մուսալեռի դպրոցի տնօրեն |tert.am|

tert.am: Փարաքար խոշորացված համայնքի Մուսալեռ բնակավայրի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից տարբեր հիվանդանոցներ տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։

«6 երեխայի տեղափոխել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, նրանք երեկ երեկոյան դուրս են գրվել, 2 աշակերտ էլ՝ քույր և եղբայր տեղափոխվել էին «Մուրացան» ԲԿ, նրանք ևս դոււրս են գվրել։ Աշակերտների առողջական վիճակը լավ է գնահատվում։ Փաստ Աստծո, կարծես թե, վերջացավ այս ամենը»,- փոխանցեց տնօրենը։

Հիշեցնենք, որ երեկ Մուսալեռի միջնակարգ դպրոցում արտակարգ դեպք էր գրանցվել․ աշակերտների և ուսուցիչների մոտ անսովոր հազ էր սկսվել։ Ինքնազգացողությունը վատացած երեխաներին տեղափոխել են բժշկական կենտրոններ։

ՆԳՆ-ից դեպքի հետ կապված պարզաբանել էին, որ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ թունավորում՛ ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել