Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը. Նեթանյահու
 |1lurer.am|
12:47 - 14 դեկտեմբերի, 2023

Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը. Նեթանյահու |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակեն ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը: Նա շեշտել է, որ «ոչինչ, այդ թվում՝ միջազգային ճնշումը, չի ստիպի Իսրայելին՝ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը»։

Նա այդ հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հրադադարի պահանջով ոչ պարտադիր բանաձև ընդունելուց մեկ օր անց: Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևին: Նա հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի «միջազգային աջակցությամբ կամ առանց դրա»։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 153 կողմ, 10 դեմ, 23 ձեռնպահ ձայներով քվեարկել էր հօգուտ զինադադար պահանջող բանաձևի։ Այսպիսով՝ նոյեմբերին նույն հարցով կայացած քվեարկությունից հետո 32 երկիր փոխել է իր դիրքորոշումը և միացել զինադադարին կողմ երկրների ցանկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել