Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սայմըն Մորդյուի հետ
18:29 - 12 դեկտեմբերի, 2023

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սայմըն Մորդյուի հետ

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Սայմըն Մորդյուի հետ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել