ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու օրինագծին |armenpress.am|
13:41 - 08 նոյեմբերի, 2019

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու օրինագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրական եզրակացություն տվեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու մասին օրենքի նախագծին: ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Փոփոխությամբ առաջարկում ենք Ջրի ազգային խորհուրդը լուծարել: Նախկինում ջրավազանային կառավարման պլաններ չունեցող տարածքներում ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները և Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունները տրվում էին Ջրի ազգային խորհրդի կողմից հաստատվելուց հետո: Հիմա այդ գործառույթները փոխանցվում են Շրջակա միջավայրի նախարարությանը»,-ասաց Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց՝ Ջրի ազգային խորհրդում արդեն առկա հայտերի հարցը կարգավորվել է: Օրենսդրական փոփոխությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կառավարությունը փաթեթները կփոխանցի Շրջակա միջավայրի նախարարություն, և այդ հայտերին ընթացք կտրվի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել