Եթե քրեական ծառայողն իր մեղքով 2 տարի անընդմեջ կրեդիտ, ստուգարք չհանձնի, կազատվի աշխատանքից. նախագիծ
 |1lurer.am|
11:31 - 11 դեկտեմբերի, 2023

Եթե քրեական ծառայողն իր մեղքով 2 տարի անընդմեջ կրեդիտ, ստուգարք չհանձնի, կազատվի աշխատանքից. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Եթե քրեական ծառայողն իր մեղքով երկու տարի անընդմեջ վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները, ստուգարքները չստանա, կազատվի աշխատանքից: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 11-ի նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ գործող օրենքով քրեակատարողական ծառայողների համար վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում հետևանքներ նախատեսված չեն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ քանի քրեական ծառայող է, որ բացասական գնահատական է ստացել, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել նման նախաձեռնություն ներկայացնելու:

Լևոն Բալյանը նախ տեղեկացրեց, որ համակարգում աշխատողների թիվը 2000-ից ավելի է, ապա հավելեց, որ չկա իրավական կարգավորում, որով քրեական ծառայողը պարտավորված լինի գալ և մասնակցել դասընթացին, հետևաբար նպատակը նաև նախատեսվող դասընթացներին մասնակցությունն ապահովելն է:

Նախարարի տեղակալը նաև նշեց, որ կրեդիտներ, սուգարքներ չհանձնած քրեական ծառայողները համակարգում աշխատողների թվի մոտ 18 տոկոսն են կազմում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել