Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և մառախուղ
13:08 - 10 դեկտեմբերի, 2023

Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և մառախուղ

Երևանում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։

Դեկտեմբերի 11-ին և 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել