ՄՊՀ անդամի ընդդիմության միասնական թեկնածուն Մանվել Բադալյանն է
 |1lurer.am|
16:13 - 08 դեկտեմբերի, 2023

ՄՊՀ անդամի ընդդիմության միասնական թեկնածուն Մանվել Բադալյանն է |1lurer.am|

1lurer.am: Ընդդիմությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել Մանվել Բադալյանի թեկնածությունը: Նրան ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների, այդ թվում՝ «Պատիվ ունեմ»-ի անունից ԱԺ-ում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Հանձնաժողովի անդամն իր գործունեությունը սկսել է 1982 թվականից՝ որպես տնտեսագետ:

1998-1999 թվականներին ՀՀ նախագահին առընթեր քաղաքական խորհրդի անդամ է եղել, 2005-2012 թվականներին՝ Հայաստան պետական ագրարային համալսարանի խորհրդի նախագահը, 1999-2002 թթ.՝ ԱԺ պատգամավոր, 2002-2018 թթ.՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ:

2019-ից «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահն է:

Նա իրականացնում է նաև մանկավարժական գործունեություն, դասավանդել է ԵՊՀ-ում, Ազգային ագրարային համալսարանում, Պետական կառավարման ակադեմիայում, Հայ-ռուսական համալսարանում:

Մանվել Բադալյանը կրթությամբ տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել