Լարսում խնդիրները վերացվել են. ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար |armeniasputnik.am|
09:22 - 08 դեկտեմբերի, 2023

Լարսում խնդիրները վերացվել են. ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Դեպի Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Վերին Լարսի վրացական կողմի՝ «Դարյալ» անցակետի տեղեկատվական համակարգում տեխնիկական խնդիրների վերացումը, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները հաշվի առնելով՝ Վլադիկավկազ-Լարս հատվածով թույլատրվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով՝ մինչև հետագա ծանուցումը ըստ անհրաժեշտության»,–հայտնել է Հակոբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել