Հունաստանը մեկ-երկու ամսում կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. Արմեն Սարգսյան |armenpress.am|
13:36 - 05 նոյեմբերի, 2019

Հունաստանը մեկ-երկու ամսում կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. Արմեն Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հայտնել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հունական կողմը կվավերացնի մեկ-երկու ամսվա ընթացքում: Այս մասին երկու երկրների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ուզում եմ իմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը հաստատելու համար, որ մոտ ապագայում` մեկ-երկու ամսվա ընթացքում, հունական կողմը կարագացնի ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և այն կվավերացվի մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում»,- ասաց Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել