Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների
 |armenpress.am|
15:46 - 06 դեկտեմբերի, 2023

Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ բանակցություններ վարելու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բին Զայիդ Ալ Նահյանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո նախագահներն անցել են պատվո պահակախմբի շարքի առջևով՝ համատեղ լուսանկարվելու։ Արարողությանը ներկա են եղել նաև Ռուսաստանի և ԱՄԷ-ի պատվիրակությունները։   

Նախ կկայանան բանակցություններ ընդլայնված կազմով, այնուհետև տեղի կունանա պետությունների ղեկավարների առանձնազրույցը:

ԱՄԷ-ից հետո ՌԴ նախագահը կայցելի Սաուդյան Արաբիա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել