Համոզված ենք՝ հարևանների հետ կապված ցանկացած խնդիր կարելի է հաղթահարել. Էրդողան
 |tert.am|
13:55 - 06 դեկտեմբերի, 2023

Համոզված ենք՝ հարևանների հետ կապված ցանկացած խնդիր կարելի է հաղթահարել. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթենք ժամանելուց 24 ժամ առաջ Kathimerini-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի:

Էրդողանը կարևորել է երկկողմ հարաբերություններում «նոր էջ» բացելու իր տեսլականը, որը հիմնված է «երկու կողմի շահելու» սկզբունքի վրա։

«Իմ ընկեր Կիրիակոս, մենք ձեզ չենք սպառնա, եթե դուք չսպառնաք մեզ»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Հունաստանի վարչապետին:

«Ոչ մի մարտահրավեր անհաղթահարելի չէ երկխոսության և փոխադարձ բարի կամքի հիման վրա», - ասել է Էրդողանը:

Միևնույն ժամանակ Էրդողանը պարզաբանել է իր «մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ» խորհրդավոր հայտարարությունը՝ նշելով, որ այն վերաբերում է «Թուրքիայի անվտանգությունը վտանգող ահաբեկչական տարրերին»։

«Հունաստանը մեր հարևանն է, և մենք կշարունակենք մնալ հարևաններ. մենք ունենք ընդհանուր աշխարհագրություն և կիսում ենք նույն ծովը։ Մենք շնչում ենք նույն օդը։ Մենք փոխկապակցված ենք մեր անցյալով։ Մեր միջև չլուծված խնդիրներ կան. մեր երկու երկրներն էլ ընդունում են այս իրողությունը։ Սակայն մեզնից է կախված՝ թույլ կտա՞նք արդյոք այս հարցերը լարվածություն և տարաձայնություններ առաջացնել մեր կառավարությունների և մեր ժողովրդի միջև։ Հենց այս համատեքստում ես խոսեցի մեր հարաբերություններում «նոր էջի» և «երկու կողմի շահելու» սկզբունքի մասին։ Այս սկզբունքը բնորոշ է միջազգային հարաբերություններին և դիվանագիտությանը Թուրքիայի մոտեցմանը: Երկխոսության միջոցով սահուն կերպով լուծելով տարաձայնությունները և ընդհանուր լեզու գտնելով՝ մենք բոլորս կարող ենք օգուտներ քաղել:Մենք Հունաստանին երբեք չենք ընկալել որպես թշնամի կամ մրցակից։ Ինչպես ցանկացած ազգ, մենք ընկերներ ենք փնտրում, ոչ թե թշնամիներ: Ես հաճախ եմ ընդգծում մեր համոզմունքը, որ մեր հարևանների, հատկապես Հունաստանի հետ կապված ցանկացած խնդիր կարելի է հաղթահարել:Հունաստանը, կարծես, հասկանում է, որ մենք բարեկամության ձեռք մեկնելու ընդունակ ժողովուրդ ենք», -ասել է Էրդողանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել