«Դիլիջան» ազգային պարկի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է
13:35 - 06 դեկտեմբերի, 2023

«Դիլիջան» ազգային պարկի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11։20-ին։ Այրվել է 12 հա տարածք․ փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 10․5 հա տարածքում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից:
 
Այրվել են 50 կանգուն ծառ, 410 ծառի կոճղ, խաշամ, փայտի թափուկներ և ջերմահարվել է 120 ծառ։
 
Տեղում հերթապահություն են իրականացնում 20 փրկարարական ծառայող։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել