Էրդողանը «շատ բացասական» է որակել Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումների վերսկսումը
 |1lurer.am|
14:12 - 02 դեկտեմբերի, 2023

Էրդողանը «շատ բացասական» է որակել Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումների վերսկսումը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:

Էրդողանը «շատ բացասական» է որակել Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումների վերսկսումը:

Թուրքիայի և Էմիրությունների ղեկավարները հանդիպել են Դուբայում անցկացվող՝ կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակում։ Էրդողանը նշել է, որ իր երկիրն աշխատում է կայուն հրադադարի հասնելու և Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար՝ հավելելով, որ մահմեդական աշխարհը պետք է միահամուռ գործի՝ հակամարտությունը դադարեցնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել