Հայաստանը նախատեսում է ավելացնել Իրանից գազի ներկրումը. Գնել Սանոսյան
 |news.am|
13:31 - 28 նոյեմբերի, 2023

Հայաստանը նախատեսում է ավելացնել Իրանից գազի ներկրումը. Գնել Սանոսյան |news.am|

news.am: Մենք հիմա տարեկան 365 մլն խմ գազ ենք ներկրում Իրանից եւ 1-3 հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում Իրանին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ վերջերս երկարաձգել են այդ պայմանագիրը մինչեւ 2030 թվականը:

«Այդ պայմանագրով հնարավորություն կա մեծացնել Իրանից գազի ներմուծումը Հայաստան: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին այդպես էլ կլինի: Այսօր եղած գազատար խողովակն ամբողջ հզորությամբ չէ, որ օգտագործվում է»,-ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել