Ավտոներկրողներին վերաբերող օրենքն ընդունելու դեպքում բազմաթիվ խնդիրներ կառաջանան, և ոլորտը կտանեն անկման․ պատգամավորը՝ բողոքի ակցիայի ժամանակ |news.am|
17:52 - 27 նոյեմբերի, 2023

Ավտոներկրողներին վերաբերող օրենքն ընդունելու դեպքում բազմաթիվ խնդիրներ կառաջանան, և ոլորտը կտանեն անկման․ պատգամավորը՝ բողոքի ակցիայի ժամանակ |news.am|

news.am: Ավտոներկրողներին վերաբերող այս օրենքն ընդունելու դեպքում բազմաթիվ խնդիրներ կառաջանան ավտոներկրողների համար, եւ ոլորտը կտանեն դեպի անկման: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ նախագահի նստավայրի մոտ ավտոներկրողների բողոքիա ակցիայի ժամանակ ա ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Շատ կարճ ժամանակում այն դիրքը, որ Հայաստանը զբաղեցրել է ԵԱՏՄ շուկայում ավտոներկրման հետ կապված, ամբողջ աշխատանքը կգցենք ջուրը: Տասնյակ տարիներ մարդիկ եկել Հայաստանից մեքենա են գնել, տարել ու միլիարդավոր դոլարների գումարներ է մտել մեր երկիր: Այս որոշման հետեւանքները կարճ ժամանակ հետո կզգացվի: Այս ճյուղը տնտեսությանմեջ մեծ բաժին է կազմում»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով, ոչ ոք չի կարող ավտոներկրողներին պարտադրի, ասի՝ դու պարտադիր պետք է 20 տոկոս շահույթ ունենաս. «Սա ոչ միայն ճիշտ չէ, բարոյական չէ, նաեւ հակասահմանադրական է: Դու մարդուն ստիպում ես, ասում ես՝ դու անպայման պետք է 20 տոկոս շահույթ ունենաս: Եթե մարդը 20 տոկոս շահույթ չունի, պետությունն ասում է՝ ես քեզ կպատժեմ: Մարդն ի՞նչ անի, գնա պարտ վերցնի ուրիշ տեղից, որ բերի այդ 20 տոկոսը տա՞: Սա աբսուրդի ժանրից է: Իրենց էլ, որ հարցնում ես՝ էս հիմար օրենքին ինչու եք կողմ քվեարկում, ասում են՝ այդպես են որոշել:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Ըստ նոր օրենքի` նրանք պետք է ունենան 20 % շահույթ և դրանից 18 % վճարեն շահութահարկ և ԱԱՀ։

Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել